Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին Հայկ Մարությանը նշեց Երևանի ավագանու նիստում՝ անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ըստ որի՝ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի մասին լուրերը և նշվում է, որ նշանակվելու է Չեխիայում Հայաստանի դեսպան:

Փետրվարի 9-ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ կայացվեցին:

✅ Ավագանու քվեարկությամբ հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհ Կանաչ կլիմայի հիմնադրամը, իսկ մեկ մլն եվրո՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

✅ Ավագանու մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում: Որոշման նախագծի հիմնական զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Դավիթ Համբարյանի խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունը նպատակ ունի հավասարաչափ բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, բացառել իրականացվող գործառույթների կրկնությունները, ինչպես նաև համակարգված և մասնագիտացված գործունեություն իրականացնել՝ համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում տարբերակված և առանձնահատկությունները սահմանող գործառույթների ամրագրմամբ:

✅ Մեկ այլ կառուցվածքային փոփոխության համաձայն էլ՝ Կենտրոն վարչական շրջանում աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները կվերակազմավորվեն «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության

✅ Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ ևս փոփոխություն կատարվեց, ըստ որի, կազմակերպությունը իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը:

✅ Երևանի ավագանին նոր անդամ ունի: «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվեց դաշինքի ցուցակով հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:

✅ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները և նոր քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:

✅ Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, տեղակալ՝ Լիլիթ Կիրակոսյանը։

✅ Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 16-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+