Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:50

Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. պարզաբանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է լուրերը, թե հայկական կողմը պատրաստվում է հնգօրյա ժամկետում Ադրբեջանին հանձնել Արարատի մարզի  Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Տիգրանաշեն բնակավայրը: Նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Armenia Today-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Տիգրանաշենի առնչությամբ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք՝  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հանդիպումից հետո տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը հինգ օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ կրկին լուրեր էին տարածվում, թե Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին, սակայն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքել էր դրանք` շեշտելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+