ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ։
Այցն անձնական բնույթ է կրում. Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:
Նախկին նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ (bit.ly/2CSKG5y) խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







