Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:33

Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է Հայաստան-Թուրքիա երկաթուղու և գերիների վերադարձի մասին

Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է Հայաստան-Թուրքիա երկաթուղու և գերիների վերադարձի մասին

Հայաստանն սպասում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում դեռ պետք է լուծվեն անհետ կորածների ճակատագրի և Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձի հարցերը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը երկու երկրների համատեղ օրակարգի հաջորդ խոշոր հարցերից են։

Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և TRIPP նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված բեկումը հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության։

Փաշինյանի խոսքով՝ նախագծի շրջանակում Հայաստանը 1990-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղային ուղիղ հաղորդակցություն կստանա Ադրբեջանի հետ, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։

Վարչապետը հայտնել է, որ նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի՝ խորհրդային տարիներին գոյություն ունեցած, սակայն հետագայում ավերված երկաթուղային հատվածները։ Դրանց վերականգնումը, ըստ նրա, հնարավորություն կտա ստեղծել Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապ, ինչպես նաև Հայաստանի տարածքով կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, իսկ Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև։

Փաշինյանը նշել է, որ այդ աշխատանքներին զուգահեռ՝ Երևանը սպասում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացմանը։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հետ երկաթուղու բացումը TRIPP-ի իրականացման հետ կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտում «վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը» դառնալ՝ Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրամիության միջև նոր երկաթուղային հաղորդակցություն ստեղծելով։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի վերականգնումը հնարավորություն կտա վերականգնել Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերին՝ վարչապետն առանձնացրել է մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են համագործակցել այս ուղղությամբ։

«Հայաստանում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել Ադրբեջանի հետ համագործակցությունն ականազերծման հարցում։

Միաժամանակ Փաշինյանը կողմերին կոչ է արել խուսափել «կոնֆլիկտային խոսույթներից», այդ թվում՝ պատմության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական թեման պետք է լինի խաղաղության ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են «տրանսֆորմացիայի փուլում»։ Նա դա կապել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության դերի փոփոխության հետ և նշել, որ Երևանը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել «բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»։

Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետը հայտարարել է, որ կողմերի միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն։ Նա վերահաստատել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու Հայաստանի պատրաստակամությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+