Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:56
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու արգելքի շուրջ իրավիճակը չփոխվի։

Լապշինի խոսքով՝ մայիսին, հունիսին և հուլիսին Zoom-հանդիպումներ է անցկացրել Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների և ԱՄՆ երկու սենատորի հետ՝ խնդրելով միջամտել Հայաստան իր մուտքի արգելքի իրավիճակին։ Լրագրողը պնդում է, որ զրուցակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ հայկական իշխանությունների գործողությունները քաղաքականապես մոտիվացված են և վերանայման կարիք ունեն։

Լապշինն այս դիմումները կապել է Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարցերով Եվրոպայի խորհրդի հարթակում իր գործով ծանուցման հրապարակման հետ։ Ըստ փաստաթղթի՝ ապրիլի 5-ին արգելվել էր նրա մուտքը Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ նախկինում Լապշինը Հայաստանում բազմիցս բերման էր ենթարկվել Բելառուսի իշխանությունների հայցերով, իսկ փետրվարին հայկական դատարանը, ըստ տեղեկությունների, Բելառուսի առաջադրած մեղադրանքները ճանաչել էր ՀՀ օրենսդրության հետ անհամատեղելի։

Եվրոպայի խորհրդի հարթակը Հայաստանի իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել մուտքի արգելքի իրավական և փաստացի հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ պարզաբանել, թե արդյոք որևէ դեր խաղացե՞լ են Լապշինի լրագրողական գործունեությունը կամ նրա հանրային հայտարարությունները։

Բացի այդ, Երևանին առաջարկվել է պարզաբանել, թե ի՞նչ երաշխիքներ կան, որպեսզի լրագրողների և բլոգերների նկատմամբ սահմանափակումները լինեն անհրաժեշտ, համաչափ և համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության ապահովման պարտավորություններին։ Հայկական կողմի պատասխանն ակնկալվում է մինչև օգոստոսի 12-ը։

Լապշինը պնդում է, որ իր մուտքն արգելվել է հայ նախկին ռազմագերի Գևորգ Սուջյանի հետ հարցազրույցից հետո, որում վերջինս պատմել էր ադրբեջանական գերության մեջ ենթադրյալ խոշտանգումների մասին։ Լրագրողը նաև հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել իր փաստաբանների հարցումներին, որոնք ուղարկվել էին ԱԱԾ և Գլխավոր դատախազություն։

«Հույս ունեմ՝ միջադեպը կսպառվի, և թեման մեկընդմիշտ կփակենք։ Իսկ եթե ոչ, ապա քաղաքավարի խնդրանքներից կանցնենք իրավական գործողությունների այն կողմից, ուր Հայաստանը պատրաստվում է «եվրաինտեգրվել»»,- գրել է Լապշինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+