Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:55
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի գործով նիստն ավարտվել է, որոշումը կհայտնեն ավելի ուշ. փաստաբան

Ծառուկյանի գործով նիստն ավարտվել է, որոշումը կհայտնեն ավելի ուշ. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը և որոշումը կհրապարակվի այսօր, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նիստից հետո Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են, որ ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ «փուչ է, իսկ իրավապահների գործողություններում առկա են բազմաթիվ ակնհայտ ապօրինություններ»։

Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրանքի հիմքում դրված է այն թեզը, թե իբր Ծառուկյանը խարդախությամբ հափշտակել է Իրանի մի քանի քաղաքացու գումարներն ու կատարել փողերի լվացում։

Սարգսյանը հստակեցրել է, որ խնդրո առարկա գումարները վերադարձնելու պարտավորությունը, ըստ ստորագրված փաստաթղթերի, սահմանված է մինչև 2026 թվականը, ուստի քրեական վարույթն օգտագործվում է որպես «շանտաժի գործիք»։

Նա պարզաբանել է, որ դատավարություն է տեղի ունենում նաև Իրանում, որտեղ դատարանն իրանցի գործարարի պնդումները համարել է անհիմն։

«Մենք Իրանի դատարանի վերջնական որոշումով դատարանում հիմնավորեցինք, որ նույն այս գործընթացը նրանք սկսել են նաև Իրանում, և տեղի դատարանն արձանագրել է, որ որևէ հանցագործություն չկա. սրանք զուտ քաղաքացիաիրավական, գործարար հարաբերություններ են։ Իրանի իրավասու մարմիններն արձանագրել են, որ այդ քաղաքացիների հայտարարությունների հիմնական մասը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Սարգսյանը։

Պաշտպանները տարակուսանք են հայտնել, որ ընկերության գույքի հափշտակության մասին խոսող իրավապահները հաշվի չեն առնում, որ այդ գույքը շարունակում է պատկանել նույն ընկերությանը, որի 50% սեփականատերը հենց իրանցի գործարարն է։

«Նման փուչ մեղադրանք այսպիսի գործով դժվար էր պատկերացնել։ Մեղադրանքից քարը քարին չի թողնվել»,- հավելել է պաշտպան Էմին Խաչատրյանը։

Անդրադառնալով գործընթացի իրավական կողմին՝ փաստաբանները ներկայացրել են իրադարձությունների ժամանակագրությունը, որը, նրանց գնահատմամբ, փաստում է քաղաքական հետապնդման մասին։

Հունիսի 9-ին՝ ընտրություններից հետո, Ծառուկյանը գործերով պետք է մեկներ արտերկիր, սակայն սահմանին նրան արգելել էին՝ կիրառելով բացակայելու արգելք։ Պաշտպանները բողոքարկել էին այդ որոշումը՝ նշելով, որ Ծառուկյանը հանդիսացել է պատգամավորի թեկնածու և օժտված է անձեռնմխելիությամբ, ուստի առանց ԿԸՀ-ի թույլտվության մեղադրանքն ապօրինի է։

«Դատախազը բավարարեց մեր բողոքը և հունիսի 23-ին արձանագրեց, որ մեղադրանքն ապօրինի է։ Սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատախազությունը մինչև հուլիսի 6-ն այդ որոշումը չեն ներկայացրել և սահմանափակումը չեն հանել։ Այսինքն՝ Ծառուկյանին ապօրինի պահել են երկրում միայն այն բանի համար, որ հուլիսի 6-ին նրան կարողանան ձերբակալել։ Սա վկայում է, որ գործընթացը զուտ իրավական չէ»,- պարզաբանել է պաշտպանական կողմը։

Փաստաբանների պնդմամբ՝ տարիներ շարունակ դանդաղ ընթացող քննությունը մեկուկես օրվա մեջ վերածվել է «հրատապ քննության»՝ միայն Ծառուկյանին դատարան բերելու և կալանքի որոշում ստանալու նպատակով։

Թեև ձևավորվել է քննչական խումբ, սակայն օբյեկտիվ իրականությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ քայլերը միտումնավոր չեն արվում։ Փաստաբանները հայտարարել են, որ պահանջում են առերեսումներ իրականացնել մի շարք անձանց հետ՝ իրացնելու իրենց հակընդդեմ հայցը։

«Ծառուկյանն էլ, մենք էլ պահանջում էինք առերեսումներ իրականացնել մի շարք անձանց, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների հետ, որպեսզի իրացնենք մեր հակընդդեմ հարցման իրավունքը։ Սակայն ժամանակ չլինելու պատրվակով դա չի արվել, թեև քննչական խումբը կարող էր դա անել հաշված ժամերի ընթացքում»,- ասել են փաստաբանները՝ նշելով, որ դատախազությունն այժմ փորձում է դատարանում տպավորություն ստեղծել, թե դեռ նախնական փուլ է և ժամանակ է պետք բազմակողմանի քննության համար։

Պաշտպանները եզրափակել են, որ Ծառուկյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների ֆոնին միանգամից ակտիվացել են նաև հին՝ դեռևս 2019-2020 թվականներին հարուցված այլ վարույթները, ինչն ինքնին խոսուն փաստ է։

Ավելի վաղ փաստաբանները պնդել էին, որ հակառակ կողմը չի կատարել իր խոստումները և խարդախություն է թույլ տվել։ Սակայն, ըստ նրանց, փոխանակ հայկական կողմին տուժող ճանաչելու, քննությունը տուժող է ճանաչել փաստացի իրանական կողմին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+