Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:53
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Փաշինյանի հետ վիճած Օսիպյանը զրկված է պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից

Փաշինյանի հետ վիճած Օսիպյանը զրկված է պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված արցախցի ակտիվիստ, քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալման պահից մինչ այժմ զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Փաստաբանը նշել է, որ «կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին»։

Երիցյանը նաև հայտնել է, որ Օսիպյանի հեռախոսն անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել։

Ավելի ուշ Երիցյանը հայտնել է, որ Օսիպյանին տեղափոխում են դատարան, ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչեր), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) հոդվածներով։

Ավելի վաղ արցախցի գործչին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։

Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։

Փաշինյանը հրապարակայնորեն հնչեցրել էր քաղաքացու անունը և վերջինիս հասցեին օգտագործել «համբալ» որակումը։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+