Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:55

Հայաստանի և Ադրբեջանի միջև բավական լուրջ տարաձայնություններ կան․ էլմար Մամեդյարով

Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: Երկրների արտաքին գերատեսչությունների նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Ինչպես և կանխատեսելի էր, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում հատուկ բեկում տեղի չունեցավ։ Առավել ևս, երբ ամիսներ տևած լռությունից հետո, Բաքվի «շնորհիվ» վերսկվել են շփման գծում բախումները։

Մեկնաբանելով վաշինգտոնյան հանդիպման արդյունքները՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բավական լուրջ տարաձայնություններ կան», սակայն «մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել»:

Առավել հստակ հայտարությամբ հանդես է եկել Զոհրաբ Մնացականյանը.
«Մենք ունենք որոշ պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն։ Ես կարծում եմ,որ մենք կրիկին հաստատեցինք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, ձերբակալված անձանց, հրադադարի ռեժիմին, կայունությանը, ինչպես նաև լարվածության ռիսկերի նվազեցմանն ուղղված կայուն միջավայրի ստեղծմանը»:
Խոսքը վերաբերում է վերջին ամիսներին քննարկվող հումանիտար հարցերին ՝ հարազատների կողմից սահմանին և հակամարտության գոտում ձերբակալված անձանց այցելությանը, գյուղատնտեսական աշխատանքների և լրագրողների փոխադարձ այցերի անվտանգության երաշխիքներին:

Ըստ երևույթին`Վաշինգտոնում առարկայական զրույց է ընթացել ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի թեմատիկայով, որքան ամերիկա-իրանական հարաբերություններում առկա սուր ճգնաժամի համատեքստում տարածաշրջանային անվտանգության շուրջ։
Ըստ էության, ամերիկյան վարչակազմը ղարաբաղյան հակամարտությունը վերաբերվում է որպես Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներում ընդամենը մեկ բաղկացուցիչի։ Հենց այս հանգամանքով են բացատրվում Բոլթոնի հանդիպումները Մնացականյանի և Մամեդյարովի հետ։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս կոշտ քաղաքականության ճարտարապետներից մեկն է:
Դեռևս անցյալ տարվա աշնանը Հարավային Կովկաս կատարած իր այցի ժամանակ Բոլթոնը իր ադրբեջանցի և հատկապես հայ զրուցակիցներին հորդորում էր նվազագույնի հասցնել Իրանի հետ հարաբերությունները:

Կարելի է ենթադրել, որ այժմ նույնպես Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ հանդիպումների «օրակարգում» դրված է եղել Երևանում և Բաքվում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ երկրների դիրքորոշման բացահայտումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+