Հունիսի 25–30–ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պարկում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Արմիա 2019» միջազգային ռազմատեխնիկական հինգերորդ համաժողովը։
«Արմիա 2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին մասնակցել են օտարերկրյա շուրջ 100 պատվիրակություններ։ Համաժողովի աշխատանքային ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 170 միջոցառում, որի շրջանակներում ցուցադրվել է 2500 միավոր տեխնիկա՝ 40 թեմատիկ բաժիններով ՝ անօդաչու թռչող սարքերից և ռոբոտատեխնիկայից մինչև միջուկային զենքի համալիր:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ հունիսի 30-ի դրությամբ ռազմաարդյունաբերական արտադրանքի ցուցասրահներ այցելել են շուրջ 800 հազար մարդ, իսկ մարզային շրջաներում՝ 239 հազար մարդ:
Համաժողովն այցելուներին հնարավորություն է ընձեռում անձամբ ծանոթանալ Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների պաշտպանական-արդյունաբերական համալիրի արտադրանքներին, այցելել գիտական և բիզնես ծրագրերի միջոցառումներին: Իսկ մասնակիցներին լայն հնարավորություններ է ընձեռում հանդիպելու պոտենցիալ գործընկերների հետ։
«Արմիա 2019»-ի բացման հանդիավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի։
Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Պայմանգրեր են կնքվել սպառազինության և ռազմամթերքի մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ մատակարարումներն իրականացվելու են այս տարվա վերջին և 2020 թ ․ սկզբներին։
«Արմիա 2019» միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպվել էր ռազմատեխնիկական ցուցադրություն, որի շրջանակներում ցուցադրվել են 10 երկրների տեղական ռազմաարդյունաբերական համալիրի ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ցուցանմուշները։
Հայկական տաղավարում ցուցադրել են հայկական ռազմաարդյունավերական 10 ձեռնարկությունների 30-ից ավելի արտադրատեսակներ։ Հայկական տաղավարում ցուցադրվել են հագուստ, կոշիկ, զրահաթիթեղներ, զրահաբաճկոններ, հրազեն, ինժեներական տեխնիկա, օպտիկական նշանոցներ, ԱԹՍ-ներ, հայկական զինված ուժերում կիրառվող ռադիոլոկացիոն կայանների մոդելներ։
Հայկական տաղավար այցելողներն առավել շատ հետաքրքրված են եղել օպտիկական և ջերմատեսիլ դիտարկման սարքավորումներով, որոնք լայն կիրառություն ունեն հայկական բանակում։
Ցուցադրության շրջանակներում մեծ հետաքրքրություն է ներկայացրել նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի կողմից արատդրված դյուրակիր զենիթահրթիռային շարժական համալիրի («Իգլա») համար նախատեսված «Շանթ» շրջահարթակը, որը հնարավորություն է տալիս էկրանին հակառակորդի թրչող օբյեկտ հայտնաբերելու դեպքում կիրառել զենիթահրթիռային համալիրը կամ ԱԹՍ-ն։
Շրջահարթակը զգալիորեն նվազեցնում է զինվորի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Հայկական տաղավարում ցուցադրվող ցուցանմուշներին ծանոթացել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հայական ռազաարդյունաբերական համալիրի արտադրանքների ցուցադրության հիմնական նպատակն էր նոր գործընկերներ ու համագործակցության հարթակներ ձևավորելը, ինչպես նաև արտերկրի շուկաներում վերջիններիս արտահանման համար հանարավորություններ ստեղծելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







