Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Հայաստան-Իսրայել․ նոր փու՞լ միջպետական հարաբերություններում

Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին օրեր առաջ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս իրադարձությունը առիթ է անդրադառնալու երկու պետությունների միջև առկա հարաբերություններին։

Հայտնի է, որ Հարավային Կովկասում Թել Ավիվի ռազմավարական դաշնակիցն Ադրբեջանն է։ Իսրայելն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է։ Վերջին տարիներին Իսրայելը մոտ 5 մլրդ դոլարի սպառազինություն է վաճառել իր գործընկերոջը։ Ադրբեջանում գործում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի և այլ ժամանակակից զինատեսակների հավաքման գործարաններ: Հայտնի է նաև, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք կետային հարվածներ են հասցրել Արցախյան կողմի դիրքերին 2016թ.ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, հիմնականում իսրայելական արտադրության էին։

Իսրայելը ներքին սպառման նավթի 40-50 %-ը ներկրում է հենց Ադրբեջանից։ Մինչդեռ Հայաստանի և Իսրայելի միջև պաշտոնական հարաբերությունների մակարդակն այսօր բավականին ցածր է ։

Մինչ օրս Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական ներկայացուցչություններ չեն բացել Երևանում և Թել Ավիվում․ դիվանագիտական հաղորդակցությունն իրականացվում է ոչ ռեզիդենտ դեսպանների միջոցով։ Բացակայում է նաև տնտեսական ոլորտում ակտիվ փոխգործակցությունը։ Բացի այդ, Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարի հումանիտար բացառիկ ողբերգություն։

2001 թ․ Իսրայելի այդ ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսն ուղղակիորեն հայտարարել է․

«Այնուամենայնիվ, վերջին տարիներին երկու պետությունների միջև հարաբերություններում որոշակի աշխուժացում է նկատվում։ Խորհրդարանների և կառավարությունների ներկայացուցիչների բարձր մակարդակի փոխայցելությունները հաճախակի են դարձել»։

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս տարվա գարնանը խոսել է Իսրայելում և Հայաստանում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորության մասին: Իսրայելցի պաշտոնյաները վերջին շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիտարկումներում բավականին զգուշավոր են դարձել։

«Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական համաժողովը բավական ակտիվ գործունեություն է ծավալում։ Համժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով ՝ առաջիկայում համաժողովի աջակցությամբ նախատեսվում է ստորագրել Գյումրի և Պետախ-Տիկվա քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։ Պետախ-Տիկվայում մեծ հայկական համայնք է ապրում ։ Մինչև 2019 թ․ վերջը քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Ամենայն հավանականությամբ, Իսրայելի հետաքրքրությունը Հայաստանում բացատրվում է Հարավային Կովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Այս համատեքստում ակնհայտորեն հաշվի է առնվում տարածաշրջանում աշխարհաքաղաքական հակառակորդի ՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանի ակտիվությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+