«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով գործարարի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ դիմումը ներկայացրել են նոյեմբերի 21-ին։ Բողոքը մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին:
Կալանքի միակ հիմքը հանդիսացել է խոչընդոտելու ռիսկը, նշել է Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ ռիսկը, ըստ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, կարող է զսպվել այլ խափանման միջոցներով:
«Այսինքն՝ դատարանը գտել է, որ որևէ այլ ռիսկ առկա չէ, սակայն կիրառվել է կալանք»,- բացատրել է փաստաբանը:
Վարդևանյանը 53 քննիչից բաղկացած քննչական խմբին մեղադրել էր անգործության մեջ՝ նշելով, որ մի շարք միջնորդություններ էին հաջորդել նոյեմբերի 18-ի որոշմանը, սակայն առկա է «վճռական անգործություն»։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝





































