Կոտայքի մարզում ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը խուսափել է հարկերից՝ խեղաթյուրելով հաշվետվությունները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության, ընկերությունը, որի անունը չի նշվում, օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը՝ չի վճարել խոշոր չափերի հարկեր:
Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր 139 դրամի վնասը:






































