Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում ծանրաբեռնվածության պայմաններում ցածր վարձատրության պատճառով, և իրավիճակը կարող է հասնել գործադուլի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով դատական համակարգում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ դատավորների օգնականները, գործավարները և նիստերի քարտուղարները հայտնել են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով ու այլևս չեն պատրաստվում լռել։
2024 թվականի հունիսի 24-ին Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ էին սկսել, իսկ Դատական դեպարտամենտը հայտարարել էր, որ 2023-ից բազմիցս բարձրացրել է այս խնդիրը: Սակայն արդեն մեկուկես տարի է անցել, բայց իրավիճակը նույնն է, նկատել է թերթը։






































