«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։
Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը, ավելի ուշ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը քննվել է նոյեմբերի 17-ին։
Կարդացեք նաև՝


































