Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված չորս անձինք, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը, տեղափոխվել են ՁՊՎ, հայտնել է իրավապաշտպան ակտիվիստ Կարապետ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նրանց կալանքի հարցն է քննարկվելու։ Իրավապաշտպանի տվյալներով՝ 18 անձ քննչականում է, կան նաև նոր բերման ենթարկվածներ։
Հոկտեմբերի 20-ին իրավապահները Գյումրիի քաղաքապետարանի դիմաց բերման էին ենթարկել 23 ակտիվիստի, որոնք հավաքվել էին՝ ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Բերման ենթարկվածների թվում էր նաև Մխիթարյանը: Բախումների ժամանակ տուժել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ցուցարարների դեմ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու համար:




































