Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի օգտին: Իշխող դաշինքի շատ ներկայացուցիչներ քննադատել են ՄԻՊ-ին այն բանի համար, որ նա, որպես կանոն, արձագանքում է ընդդիմության բողոքներին՝ անուշադրության մատնելով իշխող ուժի ներկայացուցիչների նկատմամբ հնչող վիրավորանքներն ու սպառնալիքները։
Պատգամավորը նշեց, որ երկրում կան խոցելի խմբեր, որոնք ավելի շատ օմբուդսմենի պաշտպանության և ուշադրության կարիք ունեն: Հետևաբար, օմբուդսմենը պետք է ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացնի հենց այդ խմբերի պաշտպանությանը, դա «դրական խտրականություն է» ։
«Դրական խտրականությունը չպետք է քննադատության առիթ դառնա։ Եվ եկեք նաև ընդունենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական մեծամասնությունը», — հայտարարեց Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ 2018 թվականին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես ակտիվորեն գործել է ի շահ ընդդիմադիր ուժի, որն այժմ գտնվում է իշխանության ղեկին:
«ՄԻՊ ինստիտուտը վերջնականապես իր թևերն է բացել և սկսել ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո»,- նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հիմա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում է ազատ և անկաշկանդ։ Իսկ Հայաստանի հարևան պետություններում, ինչպես ընդգծեց Վարդանյանը, այդպիսի բան չկա․ Ադրբեջանի և Թուրքիայի ՄԻ պաշտպանները իշխանությունների սատարողներն են և հայտարարում են, որ այդ երկրներում խնդիրներ չկան։
Հակառակը, ըստ Վարդանյանի դրական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում խոսում է խնդիրների մասին։
«Հարգելի գործընկերներ, հավաստիացնում եմ ձեզ, որ առավել մեծ խնդիր է այն երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է խորհրդարանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրների իսպառ բացակայության մասին», — համոզված է պատգամավորը:
Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







