Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Ապօրինի ձեռք բերած գույքի 75 %-ը կվճարվի պետությանը. Բադասյան

Ապօրինի գույք ձեռք բերած անձը իրեն փաստացի պատկանող գույքի առնվազն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կան Քրեական օրենսգրքի հոդվածներ, որոնք ազդակ են ծառայելու՝ ուսումնասիրությունը սկսելու համար։ Պաշտոնատար անձանց վերաբերյալ հիմնականում կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները թվարկված են։ Այսինքն՝ եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման որեւէ գործով անձին մեղադրանք առաջադրվի, այդ անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը հենց վարույթը ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով՝ 50 միլիոն եւ ավելի դրամով, այսինքն՝ իքս պաշտոնատար անձի փողերի լվացման համար առաջադրվել է մեղադրանք եւ տվյալ քրեական գործի նյութերով երեւում է, որ այդ անձը իրականացրել է փողերի լվացում, որը գերազանցում է 100 հազար դոլարը եւ էլի ունի գույքեր, արժեթղթեր, որոնք որեւէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, եւ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը»,- ասաց նախարարը։

Արդարադատության նախարարը հայտնեց, եթե պաշտոնատար անձ չի՝ ովքեր են այլ մարդիկ. «Օրինակ՝ թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածներ»։

Բադասյանն ասաց, որ եթե գույքի՝ օրինական միջոցներով ձեռքբերումը չի հիմնավորվում, անձին առաջարկվում է ներկայացնել հայտարարագիր, որով կարող է հերքվել այդ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը. «Այդ բոլոր ապօրինի գույքերը ուսումնասիրությունների շրջանակում հավաքվում են եւ տվյալները կարող են գալ քրեական գործից կամ ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերվել իրավասու մարմինների կողմից եւ համեմատվում է տվյալ անձի օրինական կամ իրեն փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հետ։ Եթե այդ օրինական եկամուտները չեն հիմնավորվում, ապա առաջարկվում է տվյալ անձին ներկայացնել հայտարարագիր կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել այդ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե չի հերքվում կարող է քաղաքացիական հայց ներկայացվել դատարան եւ կարող է հաշտության համաձայնագրի շուրջ գնալ բանակցություններ»։

Նախարարը խոսեց նաեւ հաշտության համաձայնագրից եւ բացատրեց, թե դա ինչպես է կիրառվելու. «Տվյալ անձը պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում՝ արտասահմանում գտնվող եւ դրա նվազագույն 75 տոկոսը փոխանցի պետությանը, սակայն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից»։

Բադասյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազի տեղակալի հաստիք է ձեւավորվելու, որը զբաղվելու է բացառապես այս գործընթացներով։ Դատախազությունը 1 ամսվա ընթացում սահմանելու է մրցույթի պայմանները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+