Կալանավորված Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի մեղադրանքներ առաջադրած դատախազներ՝ Հայկ Հովհաննիսյանը և Վահան Հարությունյանը պաշտոնի առաջխաղացում են ունեցել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, Հարությունյանը՝ նրա տեղակալ։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Հարությունյանը նաև ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է և վերջին նիստում դեմ էր Հակոբյանին ազատ չարձակելու միջնորդությանը։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել։ Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։





































