Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն աշխատում է սահմանադրան փոփոխությունների հայեցակարգի մշակման ուղղությամբ, փաթեթի նախնական տարբերակը պետք է պատրաստ լինի սեպտեմբերին: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին։
Նախարարի խոսքով՝ կլինեն հանրային քննարկումներ, և արդեն հաջորդ տարի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի ամբողջությամբ:
Ռ. Բադասյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հանձնաժողովի նիստերն անցկացվում են տեսակապի միջոցով, ամեն շաբաթ նիստերն ընթանում են, բավականին ինստենսիվ։, պատշաճ ժամկետում հայեցակարգը պատրաստ կլինի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







