Գործարար Կարեն Գասպարյանի մահվան առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։
Մրա տեղեկացմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)»։
Շահվերդյանը նաև տեղեկացրել է, որ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն։
Օգոստոսի 18-ին Գասպարյանի մահվան մասին գրել էր Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ իրավապահները տղամարդու ձեռքին հայտնաբերել էին ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս՝ կրակված գնդակ։


































