Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Ucom ընկերության նոր տնօրենի մեքենայից առգրավել են փաստաթղթեր. Օրբելյան

Ucom ընկերության նոր տնօրենի մեքենայից առգրավել են փաստաթղթեր. Օրբելյան

Ucom ընկերության նոր գործադիր տնօրեն Արա Խաչատրյանի տանը և մեքենայում խուզարկություն է կատարվել, մեքենայից առգրավել են մի շարք փաստաթղթեր և նրա աշխատանքային համակարգիչը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Մի շարք խնդիրներ մենք արդեն իսկ մատնանշել ենք, որ մեքենայի համարը այլ համար է եղել գրված, քան այն մեքենան, որ խուզարկել են: Որ խուզարկության որոշման մեջ ձևակերպված է եղել պլանային փաստաթղթեր, այնինչ համակարգիչն են առգրավել և, ցավոք սրտի, այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ այս քննարկումների ֆոնի վրա, որը ինձ այս պահին առկա ինֆորմացիայի հիման վրա հիմք է տալիս մտածելու, որ սա ինչ-որ գործընթաց է ուղղված Ucom-ի առկա բաժնետերերի վեճի, կամ մենեջմենթի վեճի հետ կապված` հաշվի առնելով նաև վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ  պետք է  առգրավվի, բռնագանձվի եւ մուծվի պետական բյուջե»,- ասել է  Օրբելյանը։

Օրբելյանը նշել է, որ իրենք նաև դիմել են ՄԻՊ գրասենյակ, սակայն մինչև ՄԻՊ աշխատակիցները կգային, խուզարկությունն ավարտվել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ 

Նշենք, որ նոր մեղադրանք է առաջադրվել Գուրգեն Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ ասել էր, որ ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+