Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի փոխանցմամբ՝ ինչ-որ պահի իշխանությունները կարող են խմբեր գործուղել Վեհարան, թե երբ՝ ժամկետներ չեն հայտնում։
«Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես՝ ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն և շտապեն Մայր Աթոռ: ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ ևս կիրականացնեն»,- տեղեկացրել է լրատվականը:
Հունիսի 27-ի առավոտյան փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։





































