ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը։
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նշել է, որ երրորդ նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:
«Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց» ,- գրել է Մակինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







