• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 05:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Հորս 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա»․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ Le Point-ին

Իրավունք,
03 Հոկտեմբեր 2024 15:00
ShareShareShare
«Հորս 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա»․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ Le Point-ին
telegram

Բաքվում ապօրինի պահվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ֆրանսիական Le Point-ին պատմել է հոր նկատմամբ իրականացվող խոշտանգումների մասին։

Նա հավելել է, որ միջազգային փաստաբաններին չեն թույլատրում այցելել Վարդանյանին։

«Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում»,- հայտնել է Վարդանյանի որդին։

Նա տագնապի ազդանշան է հնչեցրել և միջազգային հանրությանը խնդրել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսին ընդառաջ հայ գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

«Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ն ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP-ին՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրել Բաքվի վրա»,- ասել է նա։

Վարդանյանը հայտնել է, որ հոր դատավարությունը պետք է անցկացվի հոկտեմբերին, թեպետ որևէ երաշխիք չունեն, որ այն չի հետաձգվի։

«Սովորաբար, արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը»,- հավելել է նա։

ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Բացի Վարդանյանից, նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։

2023 թվականի դեկտեմբերին Փարիզի քաղաքապետը և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։

ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

telegram
Tags: Le PointԴավիթ ՎարդանյանխոշտանգումներՌուբեն Վարդանյան

Հարակից հրապարակումներ

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն զրպարտելու և վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ,...

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերին...

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել քաղաքացու, գրել է News-ը։ Կայքի տեղեկություններով՝ դեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ավելի...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39

В Масисе произошло нападение на сторонников партии «Сильная Армения»

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

03 Հունիս 2026 12:08

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ստացված 2 հաղորդման հիման վրա, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ...

ԱԳ նախարարը շքեղ առանձնատուն է կառուցել. «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

03 Հունիս 2026 10:26

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Իրավապահները ձերբակալել...

Load More
Xosum
  • Լուրեր

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա

03 Հունիս 2026 13:06
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

03 Հունիս 2026 13:05
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

03 Հունիս 2026 12:44
В Масисе произошло нападение на сторонников партии «Сильная Армения»

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

03 Հունիս 2026 12:08
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական ռազմածովային բազային

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

03 Հունիս 2026 11:35
ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կրիպտոբորսայի նկատմամբ

03 Հունիս 2026 11:21
Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

03 Հունիս 2026 10:48
ԱԳ նախարարը շքեղ առանձնատուն է կառուցել. «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

03 Հունիս 2026 10:26
СМИ: новый порядок премирования в Минобороны вызвал недовольство среди сотрудников

ՊՆ-ում հրահանգվել է «լայքել» Պապիկյանի՝ Կարապետյաններին առնչվող գրառումները. ԶԼՄ

03 Հունիս 2026 09:45
Քաղաքականություն

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Read moreDetails
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան
Քաղաքականություն

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ