Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:35

Երևանում արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել

Երևանում արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՔԿ-ն մանրամասնել է, որ 2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, «SAS» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկի մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարված է հասցրել եղբայրներից մեկի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Ըստ ՔԿ-ի՝ երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 10 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

«Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Հունիսի 24-ին ՔԿ-ն հայտնել էր, որ արցախցիներին ծեծելու գործով քրեական հետապնդում է հարուցվել Երևանի բնակչի նկատմամբ։ Հունիսի 22-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող։ Փաստաբան Ռոման Երիցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ճանապարհ չտալու պատճառով տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև դաժանաբար ծեծել են, իսկ քննիչները «հարսանիքի հրավիրված լինելու պատճառով ոչինչ չեն ձեռնարկել»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+