Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:34

Դատարանն արդարացրել է ԱԺ նախկին նախագահին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին

Դատարանն արդարացրել է ԱԺ նախկին նախագահին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, Armenia Today-ին հաստատել են Բաբայանը և Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Բաբլոյանի և Բաբայանի դեմ քրեական գործերը հարուցվել էին 2019 թվականին։ Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել մինչև 2022-ը գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նշված արարքների համար առավելագույն պատիժը 3 և 4 տարի ժամկետով ազատազրկումն է։

2021-ի մարտին դատարանը վերացրել էր Բաբլոյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը։ 2019-ի նոյեմբերին դատարանը Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել էր՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով  անձնական երաշխավորությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+