Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:38

ՔԿ-ն հայտնել է Ջերմուկի ոստիկանապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով երկու եղբայրների ձերբակալության մասին

ՔԿ-ն հայտնել է Ջերմուկի ոստիկանապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով երկու եղբայրների ձերբակալության մասին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է Ջերմուկի երկու բնակիչների ձերբակալության մասին՝ քաղաքի ոստիկանության վարչության պետի վրա «ֆիզիկական ներգործության» մեղադրանքով։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ․Խաչատրյանը, բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ կատարելով դեմքի ծամածռություններ, ձեռքով ցուցադրելով անպարկեշտ ժեստեր։

«Ոստիկանության պաշտոնատար անձը վերջինիս հորդորել է իրեն չտեսանկարահանել։ Սակայն նշված քաղաքացին շարունակել է իր գործողությունները, ինչից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։ Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից, մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է վերոհիշյալ քաղաքացու 35-ամյա եղբայրը՝ Ս․Խաչատրյանը, ով իր հերթին ձեռքին եղած ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքի և ծոծրակի հատվածներին՝ միաժամանակ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։ Միայն գազալցակայանի և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկությունների ժամանակ Ս․Խաչատրյանի ավտոմեքենայից հայտնաբերվել է 7,62մմ տրամաչափի 76 հատ փամփուշտ, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է վերը նշված ատրճանակը, մետաղյա ձողը, որով հարվածներ են հասցվել Ոստիկանության ծառայողին։

Եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (ֆիզիկական ներգործություն), 297-րդ (խուլիգանություն), 334-րդ (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) և 335-րդ (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+