Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատավարության հարցով ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ

Ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատավարության հարցով ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ

Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ, Հանրային հեռուստատեսությանը հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատավարությունն սկսվել է մայիսի 26-ին՝ Սումգաիթում։

Նրանց Ադրբեջանը մեղադրում է «պետական սահմանն ապօրինի հատելու», «ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնության փորձի», «ահաբեկչություն ծրագրելու», «զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ»։

«Մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ  են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել։ Մենք կշարունակենք  պաշտպանել մեր դիրքորոշումները»,-ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական երկրորդ գանգատը  վերաբերում է գերիների նկատմամբ անօրինական դատավարություններին, մարդու իրավունքների խախտմանը և ազատությունից ապօրինի զրկելուն։

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումին, սակայն մանրամասներ չի հայտնել: Նա հայտնել է, որ ՄԻԵԴ-ը ստացված մեկնաբանությունների վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար Հայաստանին մինչև հուլիսի 10-ը ժամանակ է տվել։

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+