Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Հայաստանի շուրջ 13 գործիչ՝ «Pegasus»-ի թիրախում․ միջազգային խումբը հետազոտություն է հրապարակել

Հայաստանի շուրջ 13 գործիչ՝ «Pegasus»-ի թիրախում․ միջազգային խումբը հետազոտություն է հրապարակել

Հայաստանում հասարակական, քաղաքական գործունեություն ծավալող շուրջ 13 անձի բջջային սարքերը վարակված են եղել «Pegasus» լրտեսական ծրագրով, նման եզրակացության է եկել թվային իրավունքների պաշտպանության Citizen Lab կանադական խումբը, որը հետազոտություն է իրականացրել իրավապաշտպան Access Now-ի, Amnesty International կազմակերպությունների և բջջային անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի հետ։

Հետազոտության շրջանակներում ստուգել են Հայաստանի մի շարք քաղաքացիների բջջային սարքերը, ինչի արդյունքում «Pegasus» լրտեսական ծրագրով վարակման դեպքեր են բացահայտվել։

Միջազգային հետազոտական խումբը նշել է, որ Pegasus լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը։ Թիրախավորված անձանց թվում են նաև լրագրողներ, մեդիայի աշխատողներ, 3 ակտիվիստ, քաղաքացիական հասարակության 4 ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ։

Միջազգային հետազոտական խումբն ընդգծել է, որ չեն կարող վերը թվարկված վարակները միանշանակ վերագրել կոնկրետ պետական հիմնարկի կամ Pegasus-ի որևէ օպերատորի։ Խումբը, այդուհանդերձ, Ադրբեջանում գրանցված երկու օպերատոր է նույնականացրել, որոնց պայմանական անվանում է «BOZBASH» և «YANAR»: Խումբը կասկածելի է համարել հենց նշված երկու օպերատորներին, թեև այս տեսանկյունից ևս հստակ պնդումներ չկան։

Դեռ 2021-ի նոյեմբերին Apple-ը սկսել էր նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին: Բացահայտվել էր, որ Pegasus-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս։

2021-ի նոյեմբերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էր հայտարարել Pegasus ծրագրով գաղտնալսվելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+