ԱԱԾ աշխատակիցները կատեստավորվեն, հավելավճար կստանան։ Համապատասխան օրենսդրական նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Վերջինս նշեց, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման համակարգ ներդնելն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրություն նախատեսելը։ Նա շեշտեց նաև ծառայողների մասնագիտական պատրաստավածությունը պատշաճ մակարդկակով ապահովելու նպատակի մասին։
«Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, ինչպես նաև հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հավելավճար հաշվարկել»,- ասաց նա։
Ըստ նախագծի՝ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ՝ մինչև 2 ամիս ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում։




































