Պարեկային ոստիկանության արդյունքները գոհացուցիչ են։ Ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ապրիլից Լոռու և Շիրակի մարզերում ևս կգործարկվի պարեկային ծառայությունը, որի նպատակով կառավարությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշում կայացրեց։
Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022-ի պետբյուջեում և 2 մլրդ 35 մլն դրամ հատկացրեց Ոստիկանությանը` Լոռիում և Շիրակում նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատանքների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







