Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:54

ՄԻՊ-ը ջանքեր է գործադրում Ուկրաինայում հայազգի գերու մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Պաշտպանի աշխատակազմն ըստ խնդիրների, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ խորհրդատվության տրամադրում և հստակ խնդրի հասցեագրում արտաքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանում կամ համապատասխան հյուպատոսական հիմնարկ։

Վերջերս համացանցի հայկական տիրույթում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ գերեվարված վիրավոր զինվոր է՝ ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանը:

Այս դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կապ է հաստատել Ուկրանիայի Մարդու իրավունքների Խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Ուկրանիայում ՀՀ դեսպանության հետ: Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը: Զուգահեռաբար պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ:

Ըստ անհրաժեշտության՝ պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ տեղեկություն կտարածի»,- ասված է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+