Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ դուրս եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից:
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առուշանյանը այս պահին բերման չի ենթարկվել, նրան բերման են ենթարկել հանցագործություն կատարելու կասկածանքով:
Փաստաբանի խոսքով ՝ Գորիսի ղեկավարին բերման են ենթարկել ընտրակաշառք տալու հետ կապված հարուցված գործի կապակցությամբ:
«Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալ, քանի որ սա իրականում պարոն Առուշանյանի նկատմամբ երկարատև քաղաքական հետապնդումների շարունակությունն է», — ասաց փաստաբանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







