ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը, քննության առնելով Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը, որոշում է կայացրել մերժել հայցը և հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Այս մասին հայտնել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Դատարանի որոշման հետ նախարար Ռուստամ Բադասյանը համաձայն չէ: Այս մասին նա ասել է լրատվամիջոցներին՝ նշելով, որ դատն ընթացել է մի շարք դատավարական նորմերի խախտմամբ, ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։
«Հետևաբար, նման վճիռը անակնկալ չէր: Սահմանված ժամկետում կներկայացվի վերաքննիչ բողոք»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







