Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Կրակոցներ Սարի թաղում․ հայտնաբերվել է կրակողն ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Արդեն լուսադեմին նրանց հայտնի էր կրակոցներն արձակած անձի ինքնությունը։

Սարի թաղում բնակվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներին միացան ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մարտունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածվողը հայտնաբերվեց Մարտունի քաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ դարձյալ գործարանային համարով։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նույն օրը ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկեցին նրա բնակության վայրն ու օժանդակ շինությունները։

Հայտնաբերվեցին սվին-դանակներ, դաշույն, ինքնաձիգի պահեստատուփ, նռնակ՝ պայթուցիչով, մեկնարկային ատրճանակ՝ երկու փամփուշտով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է: 

Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կրակոցների շարժառիթը և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը նախաքննությամբ պարզվում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+