Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանը։ Այս մասին հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում անելով ԱԱԾ մամուլի կենտրոնին։
Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով մեղադրվում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ Ասատրյանը եղել է վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր, նա ընտրվել էր 2017 թ. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







