Թբիլիսիում սեպտեմբերի 21-ին օտարերկրյա քաղաքացին վնասել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն՝ Aktual.ge-ի հարցմանն ի պատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Pastinfo-ին հայտնել է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է, սակայն դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Ըստ Aktual.ge-ի տվյալների՝ դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է, քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու համար։ Հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







