Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Կազմվել է 20742 արձանագրություն. ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Ոստիկանությունն իրականացնում է կոնկրետ միջոցառումներ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, որ Երևանի մի շարք վարչական շրջաններում իրականացվում են ռեյդեր, ստուգվում են նաև խախտման կրկնության հավանականությունը:

«Ռեյդերն իրականացվում են տեսչական մարմինների հետ փոխգործակցության սկզբունքով:
Հանկարծակիության սկզբունքով իրականացվում են բոլոր ստուգումները: ՀՀ-ում արտակարգ  դրությունից իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության կողմից կազմվել է վարչական խախտման 20742 արձանագրություն: Երեկ ոստիկանության ստորաբաժանումները  կազմել են 931 վարչական արձանագրություն, հիմնականում՝քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով»,- տեղեկացրեցլ է ոստիկանապետը:

Անդրադառնալով երեկ Արմավիրի մարզի  «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած  դեպքին՝  Արման Սարգսյանն ասել է .

«Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» շուկայում քաղաքացիները չցանկանալով կատարել  պարետատան որոշումները, ոստիկանության պահանջները, դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որը փոխանցվեց Քննչական կոմիտեին: Ոստիկանության ստորաբաժանումները աշխատանքներ են տարել նաև նշված քաղաքացիների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղությամբ: Այսօր բերման են ենթարկվել  երեք տասնյակից ավելի քաղաքացիներ»:

Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ շարունակվելու է խիստ հսկողության իրականացումն ու նմանօրինակ դեպքերի կրկնության դեպքում՝  կոշտ քայլերի իրականացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+