Արարատի մարզում բերման է ենթարկվել իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի հետ միջադեպի զոհ դարձած ձմերուկ վաճառող երիտասարդը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ տարածված տեսանյութում երևում է, որ Ավետիսյանը նկարահանող խմբի հետ մոտենում է ձմերուկ վաճառողներին և նրանցից մեկը հարցում է՝ «Դավաճանների, հողատուների լրատվականն է՞», որից հետո Ավետիսյանը վեճի է բռնվում նրա հետ և սպառնում, որ քաղաքացին կդատվի խուլիգանության համար։






































