Իրավապահները խուզարկում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության Գյումրիի ՀՅԴ գրասենյակը և նրանց անդամների բնակարանները, հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը խուզարկությունները որակել է «ապօրինի»՝ նշելով, որ դրանց նպատակն ԱԺ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր շտաբների բնականոն գործունեությունը խաթարելն է։
«Գործողություններն ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու վարչախմբի հուսահատ քայլերն են»,- հավելել է նա։
Ավելի ուշ քննիչները դուրս են եկել ՀՅԴ Գյումրիի գրասենյակից։ Ըստ տեսանյութի՝ առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր։
Վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող 50-ից ավելի հասցեում։ ԶԼՄ-ները չէին բացառել ձերբակալությունները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ։
Թարմացված է՝ 4.05.2026 | 12։57






































