Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։
Հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:
Նրան մեղադրանք է առաջդրվել խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Հենրիկ Արամյանը:
https://www.facebook.com/523772197769534/photos/a.525778310902256/2095215620625176/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







