Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով, հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էջմիածնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը, լրագրողի կողմից իրականացվող նկարահանումը դադարեցնելու պահանջ ներկայացնելով, հարձակվում և բռունցքով հարվածում Գևորգյանին:
Այս դեպքի վերաբերյալ 2025թ. դեկտեմբերի 19-ին ԻՔՄ-ն հանցագործության հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն: Դեպքի մասին հաղորդում է ներկայացրել նաև տուժող լրագրողը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, առավելագույն պատիժը՝ 6 տարվա ազատազրկում)։






































