Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին՝ քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ դրա քարոզչություն, հայտնում է ՌԲԿ-ն:
Քննությունը համապատասխան միջնորդությունը ներկայացրել էր դեկտեմբերի 22-ին։ Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 26-ին։ Այս հոդվածով առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկումն է։
Կասպարովը խորհրդային և ռուս շախմատիստ է, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Շախմատի համաշխարհային օլիմպիադաների ութակի հաղթող: 2005 թվականին Կասպարովը հայտարարել էր շախմատային կարիերան ավարտելու մասին, իսկ յոթ տարի անց ընտրվել ռուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամ։ Նա լքել էր Ռուսաստանը և շարունակել իր քաղաքական գործունեությունն արտերկրից։
Հոկտեմբերին ԱԴԾ-ն հայտնել էր, որ Կասպարովի և կոմիտեի մյուս մասնակիցների, այդ թվում՝ հիմնադիրներից մեկի՝ Միխայիլ Խոդորկովսկու դեմ (ներառված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում) քրեական գործեր են հարուցվել իշխանության բռնի զավթման, ահաբեկչական համայնքի կազմակերպման և դրան մասնակցության հոդվածներով (278-րդ հոդված, 205.4-րդ հոդվածի 1-ին մաս, 205.4-րդ հոդվածի 2-րդ մաս):
Կասպարովն արդեն հեռակա կարգով կալանավորվել էր Ռուսաստանում. 2024 թվականին նման որոշում էր կայացրել Կոմիի դատարանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







