Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 16:34
Շտապ ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ խորհրդարան անցնելու շեմի հաշվարկը վիճարկելու համար

Արմավիրի մարզում գայլերի ոհմակը հոշոտել է բազմանդամ ընտանիքին և մի քանի գյուղացու պատկանող 28 ոչխար․ ԶԼՄ

Արմավիրի մարզում գայլերի ոհմակը հոշոտել է բազմանդամ ընտանիքին և մի քանի գյուղացու պատկանող 28 ոչխար․ ԶԼՄ

Արմավիրի մարզի Արգինա գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է բազմանդամ ընտանիքին և մի քանի գյուղացու պատկանող 28 ոչխար, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին՝ ժամը 6:30-7:00-ն ընկած ժամանակահատվածում։ Գյուղի 57-ամյա բնակիչ Հարություն Ասատրյանն իր և հարևանի ոչխարներին արոտավայր տանելիս ականատես է դարձել գայլերի հարձակմանը։

Կայքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ՝ 28 ոչխար է հոշոտվել, ևս 15-ն անհետ կորել են։ Ասատրյանի խնամքի տակ էին 208 ոչխար, որոնց մի մասը գնել էր պարտքով։

Գյուղի բնակիչները լրատվականին պատմել են, որ նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նաև նախկինում, սակայն «28 ոչխարի վրա հարձակումը գյուղի պատմության մեջ ամենամեծն էր», ընդգծելով, որ տուժած ընտանիքն «ապրուստը վաստակում է ծանր աշխատանքով, և ոչխարների մեծ մասը շուտով պետք է մայրանային»։

Shamshyan.com-ը նշում է, որ միջադեպի մասին արդեն տեղեկացրել են վարչական շրջանի ղեկավարին և Բաղրամյանի ոստիկանապետին, ինչից հետո խնդրանքով կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, որ իրենց օգնեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+