Երևանի Բագրատունյաց պողոտայում Dodge մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, 2-ը՝ երեխա, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ երեխաները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն էր, ով դեպքի վայրից հեռացել է, մանրամասնել է կայքը։






































