Երևանում Կոտայքի մարզի բնակչուհին «Կյանքի խոսք» կրոնական միավորման նախասրահում դանակահարել է ազգականին, հայտնում է Shamshyan.com կայքը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Նույն օրը 32-ամյա Աիդա Ա.-ն կամավոր ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ կենցաղային վեճի ժամանակ վնասվածք է պատճառել 57-ամյա մորաքրոջը՝ Արմենուհի Բ.-ին:
Տուժածը տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։ Ըստ կայքի՝ դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։






































