Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում, այսօր առավոտյան բախվել են 2 Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան մեկ զոհ, 3 տուժած, գրել է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է։ Ըստ ԶԼՄ-ի՝ նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը Nissan-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելն է, հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը, հավելել է կայքը։






































