Մարտի 19-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով Վազգեն Կ.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ.-ն և 16-ամյա Հովհաննես Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին Կարեն Վ.-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հովհաննես Վ.-ն «էջմիածին» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վիրավոր Հովհաննես Վ.-ի հայրն է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճանով։ Կայքը հավելում է, որ վարորդը հաշվառված է նարկոդիսպանսերում: