Թեհրանում զինված տղամարդը մտել է Իրանի Գերագույն դատարանի շենք և սպանել երկու դատավորի, հայտնում է Mehr գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 18-ի առավոտյան և հանդիսացել է «պլանավորված գործողություն», նշել է իրանական գործակալությունը։ Հարձակվողն ինքնասպանություն է գործել «ահաբեկչական հարձակումն իրականացնելուց անմիջապես հետո»։
Նախաքննության տվյալներով՝ նա ներգրավված չէր որևէ քրեական գործով, որը քննվելու է Իրանի Գերագույն դատարանի կողմից։ Թեհրանում տեղի ունեցած միջադեպից հետո հետաքննություն է սկսվել հարձակմանը մասնակից մյուսներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները
Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...





































