Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 100 հետցնցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 00:22-ի դրությամբ՝ ( ժամը 19:22-ին) Կումամոտոյի տարածքում գրանցվել է 113 հետցնցում՝ 1,9-ից մինչև 6,1 մագնիտուդով։
7,1 մագնիտուդով երկրաշարժը վերջին տարիներին երկիրը ցնցած ամենահզորներից էր։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ տուժածների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Ըստ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ երկրաշարժը հրդեհներ է առաջացրել, որոշ շրջաններում վնասել ճանապարհներ և կամուրջներ, փլուզել շենքեր և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել։
Երկրաշարժից կարճ ժամանակ անց Կաշիմա քաղաքի (Կումամոտո պրեֆեկտուրա) Aeon առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը, հավանաբար, գազի արտահոսքի պատճառով էր։ Կապը մի քանի տասնյակ աշխատակիցների հետ կորել է։ TBS-ի տվյալներով՝ պայթյունը կարող է բազմաթիվ մահերի պատճառ դառնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



